Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Սեյրանյանը մանրամասնում է՝ որ դեպքում ՀՅԴ-ն կհամաձայնի արտահերթ ընտրությունների

Սեյրանյանը մանրամասնում է՝ որ դեպքում ՀՅԴ-ն կհամաձայնի արտահերթ ընտրությունների
08.10.2018 | 18:38

Երբ քաղաքական ուժերով պայմանավորվածություն էր ձեռք բերվում մինչև մեկ տարվա ընթացքում ընտրություններ անցկացնելու մասին, հասկանում էինք, որ թե՛ սեպտեմբերը, թե՛ դեկտեմբերը, թե՛ փետրվարը տեղավորվում են այդ մեկ տարվա մեջ։ Այս մասին այօսր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

«Եվ եթե չասեմ մանիպուլյացիա է, ապա առնվազն արդար չէ, որ Դաշնակցությունն ուզում է, որ դա լինի մայիսին։ Մենք մշտապես ասել ենք, թե ինչ քայլերից հետո պետք է լինեն արտահերթ ընտրություններ: Դրանցից առաջինը Ընտրական նոր օրենսգիրքի մշակումն էր, ոստիկանության ենթակայության փոփոխություն ու ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային ընդհանուր վստահության ձևավորումը։ Եթե այս բոլոր կետերը կատարվեն և ավարտվեն նույնիսկ դեկտեմբերի 1-ին, ուրեմն հաջորդ օրը կհայտարարվի ընտրությունների մասին, եթե հունվարն, ուրեմն՝ հունվարին»,- նշեց նա:

Վերջինս նաև ասաց, որ եթե քաղաքական ուժերը բանակցեն ոչ թե ճնշումների ու վերջնագրերի, այլ քննարկումների ճանապարհով ու որոշեն, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, ապա ՀՅԴ-ն դարձյալ մնալու է իր դիրքորոշմանը՝ չառաջադրել վարչապետի թեկնածու:

«Եթե անգամ Ընտրական նոր օրենսգիրքը մինչև արտահերթ ընտրություններ պատրաստ չլինի, ճանապարհային քարտեզ չլինի, բայց բանակցությունների արդյունքով կոնսեսուս լինի, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն է, ապա իրենք այդ տարբերակին էլ են կողմ»,- ամփոփեց նա՝ հստակեցնելով, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է պահպանել քաղաքային բոլոր ուժերի հավասար ու ստարտային մրցակցության պայմանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ